Եգիպտոսում ղպտի համայնքի երեք քրիստոնյա դեռահասների 5 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել՝ «իսլամը վիրավորելու համար»:
Չորրորդ 15-ամյա մեղադրյալին երեխաների համար նախատեսված ուղղիչ կենտրոն կուղարկեն:
Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Le Figaro-ն:
Դատարանը հիմք է ընդունել տեսանյութը, որում պատանիներն իբր ծաղրել են մահմեդականների աղոթքի ընթացքը: