Առողջապահություն Հասարակություն 

Բջջային հեռախոսը կարող է վատ ազդեցություն ունենալ սերմնահեղուկի որակի վրա

Տղամարդիկ, որոնք օրական մեկ ժամ բջջային հեռախոսով խոսում են, ավելի հաճախ են բախվում բեղմնավորության հետ կապված խնդիրների, զգուշացնում են  Technion University-ի գիտնականները:

106 տղամարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ այն տղամարդիկ, որոնք  խոսում են լիցքավորվող հեռախոսով, ավելի քիչ ունեն ողջ և ակտիվ սպերմատոզոիդներ: Նման խնդրի են բախվում նաեւ այն տղամարդիկ, որոնք գիշերը հեռախոսն իրենց մոտ են պահում: Ավելին, այն տղամարդիկ, որոնք մեկ ժամվա ընթացքում հեռախոսով խոսում են, երկու անգամ ավելի հաճախակի են սերմնահեղուկի որակի հետ կապված խնդիրներ ունենում, քան նրանք, որոնք քիչ են խոսում:

Խնդիրն ավելի շուտ էլեկտրամագնիսական ակտիվությունն ու ջերմությունն են, որ ճառագում է հեռախոսը. այդ ամենը սպանում է սպերմատոզոիդներին, զգուշացնում են գիտնականները:

Նույն շարքից