Հասարակություն 

Մահացել է Նելսոն Մանդելան

Կյանքի 96-րդ տարում վախճանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՀ գործող նախագահ Ջեյքոբ Զումային:

Հունիսի սկզբին Մանդելան տեղափոխվել էր հիվանդանոց՝ թոքերի վարակով: Նոյեմբերին ՀԱՀ կառավարությունը հաստատել էր, որ նա գտնվում է կայուն ծանր վիճակում:

Մանդելան եղել է ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահը: Մանդելան ծնվել է 1918թ. Հուլիսի 18-ին: Նա երկիրը ղեկավարել է 1994թ. մայիսից մինչեւ 1999թ. հունիսը: Երիտասարդության տարիներին նա ակտիվորեն սկսել է պայքարել իշխանությունների դեմ՝ ապարտեիդի վերացման պահանջով եւ 27 տարի անցկացրել բանտերում: 1993թ. Մանդելան դարձել էր Խաղաղության նոբելյան դափնեկիր:

Նույն շարքից