Политика Քաղաքական 

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այս պահին +4 աստիճան է։


Երևանի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝  15.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -24.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  1.30C

Նույն շարքից