Ռազմական գլխավոր 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:

Ինչպես տեղեկացնում է  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը,  նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

Նույն շարքից