ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը երկարատև ժամանակի համար է, որի պտուղները միանգամից չեն երևա. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով հարցին, թե ե՞րբ հանրությունը կքաղի ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության դրական պտուղները և ինչ երաշխիքներ կան, որ դրանք դրական են լինելու, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«Պտուղները հատ-հատ քաղել պետք չէ, պետք է հասունացնել պտուղները և ժամանակի ընթացքում հասարակությունն այդ պտուղները կքաղի: Վստահեցնում եմ, որ առաջիկայում այդ փոփոխությունների ականատեսը կլինեն բոլորը: Հարկավոր է համբերել, ժամանակի ընթացքում քաղաքական զարգացումների ներքո դուք ականատեսը կլինեք այն բոլոր փոփոխությունների, որոնց մասին նաև հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում»,-նշեց պատգամավորը: