Bbc.com կայքի փոխանցմամբ՝ Իրանում այսօր անցկացվում են Մեջլիսի 10-րդ գումարման և Բանիմացների ժողովի 5-րդ գումարման ընտրություններ:
ԻԻՀ կենտրոնական ընտրական շտաբի հաղորդած տվյալների համաձայն՝ ընտրողների թիվը կազմում է 54 միլիոն 915 հազար 24 մարդ:
Մեջլիսի ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6 հազար 230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար: