Հայաստան Քաղաքական 

Մենք այսօր էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ. Արմեն Ռուստամյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հայտնեց. «Իրենց ինչ ցավն է, ուզում են անպայման Քոչարյանը գա՞, է՞դ են ուզում»: Այս կերպ նապատասխանեց այն հարցին, թե ինչպես է գնահատում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը նաև այն բանի համար է, որ օտարեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը:

«Զարմանալի է, որ օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որն այդ անձի հետ համագործակցության երկար պատմություն ունի, և այն մարդիկ, ովքեր դավաճանության ու ինչ համար ասես այդ մարդուն չեն մեղադրել՝ նրան համարելով հայության թիվ մեկ թշնամին»,-ասաց նա:

«Մենք այսօր էլ նորմալ հարաբերությունների մեջ ենք Քոչարյանի հետ, և եթե նա որոշի ակտիվ քաղաքականության մեջ լինել, կողջունենք, մենք իսկապես աշխատել ենք միասին, և այդ տարիները մեր երկրի համար վատ տարիներ չեն եղել, վերելքի տարիներ են եղել»,-ասաց նա:

Իսկ եթե վերադառնա, արդյո՞ք կթողնեն ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, Ռուստամյանը նշեց, որ կապ չունի, թե ում հետ են համագործակցում, կարևորը՝ ընդունեն իրենց կողմից նշված ծրագրերի շուրջ լինի:

 

Նույն շարքից