«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին, նշեց, որ ՕԵԿ-ը միշտ էլ ունեցել է վստահություն և միշտ էլ ժողովրդի կողմից ստացել է քվե, ի տարբերություն այլ կուսակցությունների, որոնք մարդ-կուսակցություններ են:
«Քամին անհրաժեշտ է ծառին, որ արմատներն ավելի ամուր լինեն, եթե արհեստածին չէ և փոթորիկ չէ»,-ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ հույս ու հավատի ճգնաժամ է մեր երկրում:
Իսկ թե Արա Աբրահամյանի հետ համագործակցություն հնարավորություն կա՞ նոր կուսակցության շրջանակներում, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ թե՛ իրենք, թե՛ Արա Աբրահամյանը շատ է խոսել, որ այս գործընթացում որևէ առնչություն չի ունեցել:
«Իսկ ինչ վերաբերում է հարաբերությանը, ապա մենք տասնյակ տարիներ եղել ենք լավ գործընկերներ։ Նաև Արթուր Բաղդասարյանը և Արա Աբրահամյանը լավ ընկերներ են, ընտանիքներով նաև։ Թե ինչ կորոշի Արա Աբրահամյանը, կյանքը ցույց կտա»,-ասաց նա: