Այսօր Ազգայիին ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անդրադառնալով դաշնակցական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե Դաշնակցությունից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել:
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական հուշագրին ու համագործակցությանը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այդ հուշագիրը փորձել է կարդալ, բայց հեգնանքից բացի, ուրիշ բան չի առաջանում:
«Իսկ եթե ուզում եք իրականությունն իմանալ, դուրս եկեք փողոց, թող մարդիկ ասեն, թե ինչ են մտածում այդ ամուսնության ու ապահարզանի մասին: Ոչ մեկը լուրջ չէ՝ ոչ այդ փաստաթուղթը, ոչ իրենց ասածները, ոչ այդ կոալիցիան: Հասարակությունը բլեֆի վրա է, թե իբր այդ երկու ուժերի համագործակցությունը ամեն ինչ դզելու է»,-կարծիք հայտնեց նա: