Քաղաքական Միջազգային 

Հունաստանում կա 20 հազար ներգաղթյալ

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Հունաստանում այս պահին կա մոտ 20 հազար ներգաղթյալ: Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը: Նա նաև հայտնել է, որ փախստակաների հոսքը այժմ նվազել է:

Նշենք, որ Մակեդոնիայի հետ սահմանի փակման պատճառով Աֆղանստանից ժամանած հազարավոր ներգաղթյալներ չեն կարողացել մուտք գործել Հունաստան: Հույները մտավախություն ունեն, որ եվրոպական սահմանների փակման պատճառով երկիրը կվերածվի ներգաղթյալների համար ճամբարի:

 

Նույն շարքից