Վերլուծական Հասարակություն գլխավոր 

Երևանի քաղաքապետարանը երկակի ստանդարտների կիրառման վարպետ

Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի արգելումը թելադրված է ՀՀ օրենսդրության պահանջներով, ըստ այդմ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով, որի 5.1-րդ հոդվածի համաձայն` «Բացoթյա առևտուր կարող են իրականացնել միայն oրենuդրությանը համապատաuխան թույլտվություն uտացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեuված եղևնիների և uոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացoթյա առևտուրը»:

Օրենքին առանձին չենք անդրադառնա որովհետև այն բազմիցս քննարկվել է ու ներկայացվել և դրական և բացասական կողմերը: Բայց նախապատմությունը սկսվում է այսպես, դեռևս 2004 թվականին ընդունված օրենքը սկսեց լայնամասշտաբ կիրառվել 2011 թվականից ու դրանից հետո մայրաքաղաքային չինովնիկները պարբերաբար իրականացնում են գործողություններ՝ մեկ խեղճուկրակ օրվա հաց վաստակողի սեղանիկ են հանում, մեկ տաղավարի դիմաց շարված ապրանքն են մաքրել տալիս:

Զարմանալին այն է, որ 5-6 տարիների ընթացքում շարունակական ականատես ենք լինում, թե ինչպես են այս ու այն տեղերից առևտրականներին քշում վտարում, թե գնացեք տանը վեր ընկեք, իսկ խեղճ գյուղացին ընդհանրապես չգիտի իր մթերքը որտեղ վաճառի, վերավաճառողներն էլ օգտվելով դրանից մեկին 10 գնով բնակչին են հրամցնում ջրի գնով ձեռքբերած մթերքները:

Երբ հետևում ես, թե ինչ պարբերականությամբ ու ինչ եռանդով են պայքարում բացօթյա առևտրի դեմ, կասկած է առաջանում, որ դրա միակ նպատակը գործող խոշոր սուպերմարկետներին ու առևտրի կենտրոններին լավություն անելն է, այլապես քաղաքապետարանը երկակի ստանդարդներ չէր կիրառի և մինչև հիմա հարցը լուծված կլիներ ու բողոքողներ չէին լինի:

Նույն շարքից