Հասարակություն 

80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է երրորդ անգամ

Արմեն Ջիգարխանյանի կինը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան է։ Զույգն ամուսնացել է Մոսկվայի Գագարինի ՔԿԱԳ-ում։ Միջոցառմանը ներկա են եղել միայն նորապսակների մտերիմ ընկերները:

Նորապսակներն ամուսնության համար աշխատանքային օր են ընտրել, որպեսզի համատեղեն պսակադրությունն ու Ջիգարխանյանի թատրոնի առօրյա գործերը։

Ջիգարխանյանը երկրորդ կնոջից բաժանվել էր 2015թ.–ի սեպտեմբերին։ Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեց Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի առաջին հարցազրույցը, որում նա պատմում էր իր և դերասանի հարաբերությունների մասին։

1 2 3 4 5

Նույն շարքից