Հասարակություն 

Մահացել է դերասան Թոնի Բերթոնը

Lenta.ru-ն գրում է, որ Կալիֆոռնիայում փետրվարի 25-ին կյանքից հեռացել է բռնցքամարտիկ Ռոքիի մասին ֆիլմերում նկարահանված դերասան Թոնի Բերթոնը։ Այդ մասին հայտնել է նրա քույր Լորետա Քելին:

Նա պատմել է, որ Բերթոնը մեկ տարվա ընթացքում պարբերաբար հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրան այդպես էլ վերջնական ախտորոշում չեն տվել: Դերասանը 78 տարեկան էր:

Ռոքիի մասին ֆիլմերում նա խաղացել է Դյուքի՝ գլխավոր հերոսի մրցակից Ապոլլո Կրիդի մարզչի, ինչպես նաև հենց Ռոքիի մենեջերի դերը։ Բերթոնն այն դերասաններից մեկն է, որ Սիլվեստեր Ստալոնեի հետ միասին նկարահանվել է բոլոր վեց ֆիլմերում:

Էնթոնի Բերթոնը ծնվել է Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքում և բռնցքամարտում մի քանի տիտղոս է նվաճել։

Նույն շարքից