Հասարակություն Պատահարներ 

Մեկ օրում՝ ճանապարհատրանսպորտային 11 պատահար և 18 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը:

Բացահայտվել է գողության` 16, խարդախության` 5, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից