Հասարակություն Իրավական 

Ըստ վկայի Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել Ավետիսյաններին

Ինչպես տեղեկացրել էինք այսօր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի է ունեցել  Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ արտագնա դատական նիստը:

Դատական նիստում շարունակվում է վկաների հարցաքննությունը: Զորամասի վարորդ Արա Աթոյանը նշեց, որ դեպքի վայրում ոչ ոքի չի տեսել, քանի որ մնացել է մեքենայի մոտ:

Իսկ  Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը հայտնեց, որ ինքը Պերմյակովի ձերբակալությունից հետո նրան մի քանի հարց է տվել, եւ այդ հարցուպատասխանի ժամանակ Պերմյակովն ասել է, որ ինքը չի սպանել Ավետիսյաններին: Իսկ նրա այն հարցին, թե ինչ է կերել թաքնվելու ընթացքում Պերմյակովը ասել է, որ տաքսու վարորդն է շաուրմա և  Կոլա է տարել:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Նույն շարքից