Փետրվարի 26-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում:Այս մասին տեղեկանում ենք Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը, որին մասնակցել են Կոնգրեսի ներկայացուցիչներ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: