Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սերնդափոխության խնդիր կա Հայաստանում, հին մարդկանցով արմատական փոփոխություններ չի ստացվի. Թևան Պողոսյան

Դաշնակցությունը այնքան էլ մեծ քվեներ չէր ստացել 12-ին, բայց ուներ նախընտրական տեսլական, ծրագրեր: Հիմա փորձում է կյանքի գործել և 17-ին ասելու  է, որ նույնիսկ 5 հոգանոց ֆրակցիայով կարողացանք մեր խոստումների ցանկի մի մասն իրականացնել, իսկ մեծ քվե տաք պատկերացնում եք ինչ ենք անելու: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Պատգամավորի կարծիքով`  գիտակցում ենք, որ սերնդափոխության խնդիր կա դրված Հայաստանում և ինքն,  օրինակ,  ուրախացել է  Արծվիկ  Մինասյանի նշանակմամբ, քանի որ լինելով երիտասարդ, առողջ ամբիցիաներով լի անձ, փորձելու է առնվազն ինչ-որ բաներ  փոխել:

«Ուրախ կլինեի,  եթե տեսնեի այլ երիտասարդների այլ ոլորտներում,     վստահ եմ Լիլիթ Գալստյանը փայլուն կիրականացներ ԿԳ նախարարության խնդիրների լուծումը, Արա Նռանյանը ևս  կարող էր անել: Կուսակցությունը ունի պոտենցիալ  նոր դեմքեր բերելու և ես կողջունեի,  եթե դա աներ,  որը հավատ կներշնչեր Դաշնակցության նկատմամբ,  որովհետև հին մարդկանցով արմատական փոփոխություններ չի ստացվի», - ասաց Պողոսյանը` անդրադառնալով սերնդափոխության խնդրին:

Պատգամավորը նույնը խորհուրդ տվեց  ՀՀԿ-ին անել, հույս հայտնելով, որ դրանով հնարավոր կլինի խուսափել բոլոր հին սխալներից:

«Նոր նախարարը,  նոր մոտեցում է ցուցաբերելու բայց արդեն ծրագրերը,  բյուջեն հաստատված է, ո՞նց է նա փոխելու: Մի բան է ելույթ ունենաք,  հռչակագիր ընդունենք,  թուղթ ստորագրենք,  մի բան է այդ ծրագրերը իրականացնեք», -նման կարծիք հնչեցրեց Թևան Պողոսյանը:

Նրան հակադարձելով Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ  ՀՀԿ-ն ոչ միայն ՀՅԴ-ի հետ է բաց դռների քաղաքականություն վարում, այլ իր ենթադրությամբ  հետագայում  էլ կլինեն ուժեր, որոնք կհամագործակցեն և ՀՀԿ-ի ծրագրերի պատասխանատվությունը կկիսեն, այդ բոլոր հարցերի պատասխանը տրված է հուշագրում:

Անդրադառնալով սերնդափոխության խնդրին` Ալեքսանյանը ևս համաձայնվեց Պողոսյանի ասածին, սակայն նշեց, որ պետք չէ անձերով պայմանավորել փոփոխությունները, դրանք պետք է ծրագրային լինեն:

«Մենք դեռևս չենք հասել պետականության այն աստիճանի,  որ մեր ինստիտուցիոնալ կառույցները այնպիսին լինեն, որ կախված չլինի անձից: Կայացած երկրներում անձերն ուղղակի ակտիվ կատարողներ են: Մարդը չի կարող ողջ նախարարության աշխատանքները փոխի: Ով ուզում է լինի, երկրի վիճակը չի փոխի և պետք է երկրում  մեխանիզմը փոխել: Խնդիրը մտածողության տեսակի մասին է,  փողը փոխեց մարդու մտածելակերպը»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Նույն շարքից