Ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները դարձյալ արցունքաբեր գազ են ցանել, իսկ նիստն ընդհատվել է, հաղորդում են ռուսական ԶԼՄ-երը:
Նիստին նախատեսվում էր հանրապետության նախագահ ընտրել: Այդ պաշտոնին հավակնում են Կոսովոյի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հաշիմ Տաչին և Ռաֆեթ Ռաման նույն կուսակցությունից:
Կոսովոյի ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Տաչիի ընտրությունը նախագահի պաշտոնում: Կոսովոյի նախագահը պիտի ընտրվի մինչև մարտի 6-ը: Հակառակ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն, ինչին փորձում է հասնել ընդդիմությունը: