Առողջապահություն Հասարակություն գլխավոր 

Հայաստանում կրծքի քաղցկեղի մասին տեղեկատվության տարածման նպատակով արշավ է մեկնարկում

Հայաստանում 2016-ի ընթացքում արշավ կընթանա կրծքի քաղցկեղի մասին տեղեկատվության տարածման նպատակով: Ինչպես նշել է Հայաստանում «Եվրոպա Դոննա» կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Քոչարյանը, արշավի նպատակն է ինֆորմացիա տարածել այն մասին, թե ինչ բան է կրծքի քաղցկեղը եւ ինչու է այդքան կարեւոր դրա վաղ ախտորոշումը:

Արշավը մեկնարկում է մարտի 3-ին` բարեգործական համերգով, որը կընթանա Երեւանում` շատ հայ կատարողների եւ Էդգար Գյանջումյանի ղեկավարած մանկական երգչախմբի մասնակցությամբ:

Արշավի շրջանակում «Եվրոպա Դոննա» կազմակերպության հայկական ներկայացուցչության մասնագետները կմեկնեն նաեւ երկրի մարզեր եւ դասընթացներ   կանցկացնեն բնակչության շրջանում:

Երեւանում նախատեսված է նաեւ մի շարք ֆլեշմոբներ անցկացնել, որոնք եւս կօգնեն մարդկանց շրջանում ճիշտ, գրագետ տեղեկություններ տարածել քաղցկեղի մասին: Շատ գիտաժողովներ եւ միջոցառումներ, որոնց մասին մանրամասները դեռեւս հայտնի չեն, տեղի կունենան հոկտեմբերին, որը կրծքի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային ամիս է ճանաչվել:

Նույն շարքից