ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնի «միասնական» դեմքը, որն իրենից Photoshop ծրագրի միջոցով մշակված լուսանկար է ներկայացնում, իսկական հիթ է դարձել համացանցում:
Լուսանկարն արդեն վիրտուալ տիրույթում դիտել է 920.000-ից ավելի օգտատեր:
The Huffinghton Post-ը գրում է, որ այս գրագետ Photoshop-ն իրականացրել է Այզեկ Լյութեր անունով երիտասարդը:
Նշվում է, որ հոլիվուդյան դերասանն արդեն գնահատել է այս լուսանկարը` այն տեղադրելով Instagram-ի իր էջում:
«Չեմ հասկանում, թե որ մասն է իմը, որը` Օբամայինը: Բայց վստահ եմ, որ սրանք իմ ատամներն են»,-գրել է Ջոնսոնը: