Մումբայի իշխանությունները քաղաքի 16 գոտիներում արգելել են սելֆի անել, քանի որ ոստիկանության կարծիքով՝ այդ վայրերում լուսանկարվելը վտանգավոր է կյանքի համար:
Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հնդկաստանը առաջին տեղերից մեկում է սելֆիների պատճառով մարդկանց մահացության ցուցանիշով: 2014 թվականից աշխարհում 49 մահվան դեպքերից 19-ը՝ կապված սելֆիների հետ, գրանցվել է Հնդկաստանում: