Քաղաքական Միջազգային գլխավոր 

Նատալյա Յարսենկոն Ուկրաինայի նոր վարչապե՞տ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համաձայնել է ինքնակամ հեռանալ պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների:

Նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել է նաեւ խորհրդարանական կոալիցիան: Կառավարության հաջորդ ղեկավարը կդառնա ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Գերագույն ռադան մերժել էր կառավարության հաշվետվությունն ու գործադիրի գործունեությունն անբավարար գնահատել: Սակայն պատգամավորները չէին կարողացել նախարարների կաբինետին անվստահություն հայտնել:

 

Նույն շարքից