Հասարակություն Իրավական 

Ինչպե՞ս հաշվարկել զինվորական կենսաթոշակի չափը. iravaban.net

iravaban.netի փոխանցմամբ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է, Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը, ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները, ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից): Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի նախկինում սահմանված չափերից:

Նույն շարքից