Քաղաքական Միջազգային 

Կոսովոյում նախագահ է ընտրվել երկրի արտգործնախարարը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Կոսովոյում խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է արտգործնախարար Հաշիմ Թաչիին։

Հաշիմ Թաչիի ընտրության ժամանակ անցկացվել են բողոքի ցույցեր խորհրդարանի շենքում և շենքից դուրս։ Ընդդիմադիրները դահլիճում երկու անգամ արցունքաբեր գազ են արձակել, ակտիվիստները փողոցում դյուրավառ հեղուկով շշեր են նետել։

Ներկայիս նախագահ Ատիֆետե Յահյագայի մանդատն ավարտվում է ապրիլի 7-ին։

 

Նույն շարքից