Առողջապահություն Գլխավոր 

Հայաստանում ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ը դեպքերը նվազել են. ԱՎԾ

analitik.am

Հայաստանում 2015 թվականին տարափոխիկ հիվանդությունների շարքում առավել ﬔծ թիվ են կազﬔլ վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հունվար-դեկտեմբերին գրանցվել է այդ հիվանդության 124 088  դեպք, իսկ 2014թ-ին՝   128, 2 հազար դեպք: Դեպքերի զգալի մասը` 9633-ը գրանցվել է 0-14 տարեկանների մոտ:

Ինչ վերաբերում է սուր աղիքային հիվանդություններին, ապա նախորդ տարի գրանցված դեպքերն ավելացել են: Եթե 2014թ-ին արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 9 452 դեպք, ապա 2015թ-ին՝  12 268 դեպք,  որից 1 881-ը՝  բակտերիալ դիզենտերիա:

Նախորդ տարի աճել են նաև վիրուսային հեպատիտի դեպքերը` կազմելով 250` նախորդ տարվա 201-ի դիմաց: Դրանցից  88-ը եղել է հեպատիտ Ա, 69-ը` հեպատիտ Բ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ` ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ը  դեպքերը 2015թ-ին նվազել են: Եթե 2014թ-ին հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ի 180 դեպք, ապա 2015թ-ին՝ 161 դեպք: ՄԻԱՎ-ի դեպքերն էլ նվազել են 56-ով.  նախորդ տարի մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի  294 դեպք:

Ըստ ԱՎԾ-ի` նվազել են նաև քոսի դեպքերը. 2014թ-ի  86-ի դիմաց 2015թ-ին գրանցվել է 41 դեպք: Ի դեպ, քոսով հիվանդացել է 0-14 տարեկան 18 երեխա:

Սակայն սրան զուգահեռ նախորդ տարի ավելացել են ոջլոտության դեպքերը. 2015թ-ին գրանցվել է 56 դեպք, 2014թ-ին՝ 42 դեպք: 9-ով ավելացել են նաև լեշմանիոզի դեպքերը. 2015թ-ին գրանցվել է 18 դեպք, որից 17-ը՝ 0-14 տարեկանների մոտ:

Նույն շարքից