Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատում երկրի բնակչության 81 տոկոսը, իսկ չի հավանում 19 տոկոսը։ Այդ մասին վկայում են «Լևադա- կենտրոն» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը:
Նախորդ տարվա փետրվարին Պուտինի գործունեությունը հավանության էր արժանացրել երկրի բնակչության 86 տոկոսը։ Մեկ ամիս առաջ նախագահի աշխատանքը դրական է գնահատել 82 տոկոսը։