Հասարակություն Պատահարներ 

Հանրահայտ ռուս դերասանին կալանավորել են

Հանրահայտ ռուս դերասան Վալերի Նիկոլաեւը, որի մեղքով Մոսկվայի կենտրոնում ՃՏՊ-ներ էին տեղի ունեցել եւ որը հրաժարվել էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, կալանավորվել է դատարանի դահլիճում , նրան սպառնում է 10 տարի ազատազրկում:

Նշենք, որ օրերս Վալերի Նիկոլաեւի մեղքով Մոսկվայի կենտրոնում զանգվածային ՃՏՊ-ներ էին կատարվել: Դերասանը վրաերթի էր ենթարկել Ուզբեկստանի քաղաքացուն, չի օգնել տուժած կնոջը ու հեռացել է դեպքի վայրից, իսկ հետո էլ հրաժարվել է ոստիկանների պահանջով կանգնեցնել մեքենան, վնասել է մի քանի, այդ թվում՝ ավտոտեսուչի մեքենան:

Բայց Նիկոլաեւի տարօրինակ վարքագիծն այսքանով չի սահմանափակվել. պատահարից հետո նա հրաժարվել է դուրս գալ ավտոմեքենայից:

Դերասանին բանտախուց են տեղափոխել, որտեղ տրանսվեստիտներ կային, ինչի մասին դերասանը հասցրել է վրդովված հայտնել մամուլում:

Վալերի Նիկոլաեւը հայտնի է ռուս հանդիսատեսին «Շիրլի Միրլի», «Սուրբը» ֆիլմերում եւ «Բուրժուի ծննդյան օրը» սերիալում իր դերակատարումներով:

Նույն շարքից