Ինչպես տեղեկացրել էինք «Մալաթիա» տոնավաճառում երեկ լարված իրավիճակ էր: Տոնավաճառի գրեթե բոլոր աշխատակիցները` մոտ 4000 հոգի, հավաքվել էին կենտրոնական մուտքի մոտ և պահանջում էին իջեցնել տաղավարների սակագները, քանի որ առևտուր չկա, սակայն տաղավարների համար պահանջվող գումարները անհավանական բարձր են:
Տոնավաճառի տնօրենն էլ հայտարարեց, որ տաղավարների արժեքը 20 հազարով կիջեցվի, սակայն հարկային պարտավորությունները պետք է աշխատակիցներն անեն: Սակայն երեկվանից գործադուլ սկսած տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր կրկին շարունակում էր գործադուլը: