Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը ներկա է եղել նոր հակատանկային կառավարվող զենքի ուսումնական կրակոցներին և այն բարձր է գնահատել:
Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ շարժական հրթիռային հակատանկային սարքավորումներն ունեն գնդակոծության՝ աշխարհի ամենամեծ հեռահարությունը, դրանց խոցման ճշգրտությունը չի զիջում դիպուկահարի հրացանին, իսկ ավերիչ ուժը հիացմունք է առաջացնում: