Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին շաբաթ օրը հայտարարել է, որ մի քանի քաղաքներում և բնակավայրերում ապրիլի վերջին կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախարարի խոսքով՝ դա վերաբերում է այն վայրերին, որտեղ թեկնածուները չեն հավաքել ձայների անհրաժեշտ նվազագույնը՝ 25 տոկոս:
Ամբողջ երկրում խորհրդարանական և Փորձագետների խորհրդի ընտրություններին ընտրողների ներկայությունը գերազանցել է 60 տոկոսը՝ ավելի քան 32 միլիոն մարդ:
«Թեհրանի նախնական տվյալները կհայտարարվեն շաբաթ երեկոյան, սակայն վերջնական արդյունքը կարող է պահանջել ավելի երկար ժամանակ»,- նշել է Ֆազլին:
2012 թվականին ընտրողների ներկայությունը կազմել է 64.2 տոկոս: