Հասարակություն Իրավական 

Արմավիրում հրազենային վնասվածքով 60-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի տներից մեկում այսօր՝ փետրվարի 27-ին, հայտնաբերվել է գյուղի բնակիչներից 60-ամյա Հարություն Հարությունյանի դին: Ոստիկանությունից հայտնեցին, որ տղամարդն ինքնասպան է եղել:

Տղամարդը ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է իր սեփական տանը: Դեպքի վայրում հայտնաբերվել է որսորդական հրացան: Նշենք, որ տղամարդը  նախկինում ինքնասպանության փորձ է կատարել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փորձաքրեագետները

Նույն շարքից