Առողջապահություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Առողջ քունն ազդում է նիհարելու գործընթացի վրա

analitik.am

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ առողջ քունն ազդում է նիհարելու գործընթացի վրա, հայտնում է Informing-ը:

Ամուր քնի եւ նիհարելու միջեւ կապը հաստատելու համար գիտնականները տասը տարի շարունակ ուսումնասիրել են ավելի քան 130 կնոջ: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ճարպակալումն առաջին  հերթին պայմանավորված է գիշերային քաղցի հետ:

Գիտնականները նշում են, որ քնի ռեժիմը խախտելու դեպքում մարդու օրգանիզմն ավելի շատ է արտադրում ախորժակ գրգռող հորմոն՝ գրելին: Այդպիսով՝ գիշերային ցանկացած սնունդ վերածվում է լրացուցիչ կալորիաների:

Երկրորդ պատճառը մշտական հոգնածությունն է: Գիտնականները խորհուրդ են տալիս քնել 6.5-8.5 ժամ:

Նույն շարքից