Փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը Երևանում հրազենային վնասվածք ստացած երիտասարդին հայտնաբերել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում:
Analitik.am-ի տեղեկություններով Արթուր անունով երիտասարդը ստացել էր 6 հրազենային վնասվածք:
Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին երիտասարդը գտնվում է ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, հետվիրահատական վիճակը ծայրահեղ ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին: