Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմի խափանման հարցը: Նրանք հաստատել են, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ռազմական համակարգումը կարևոր նշանակություն ունի։
Նշենք, որ փետրվարի 27-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև։