Հասարակություն 

Նոր արագաչափեր Երևանում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 16-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Վ. Սարգսյան փողոց-Խորենացու փողոց, Շիրազի փողոց-Մազմանյան փողոց, Թումանյան փողոց-Սարյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց եւ Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Նույն շարքից