Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն եւ 5 քաղաքացիական անձանց: Այդ մասին APA-ին հաղորդել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
Նրա խոսքով՝ այցելուցությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Կոմիտեի միջոցով գերիները եւ նրանց ընտանիքները փոխանակվել են տեղեկություններով:
Նշենք, որ 5 քաղաքացիական անձինք Եղիշե Գեւորգյանի ընտանիքի անդամներն են:
ԼՂՀ բանակի շարքային զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ տեղափոխվել Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանումներով ձգձգում էր ԿԽՄԿ-ի պատվիրակների այցելությունը ռազմագերիին: Վերջիններս հաջողվել էր հանդիպել Ինջիղուլյանի հետ գերությունից 12 օր անց:
2010թ. հունվարի 10-ին Եղիշե Գեւորգյանը արդարադատությունից փախչելով՝ երեխաների եւ կնոջ հետ անցել էր ադրբեջանական կողմը: 1958թ. ծնված Գեւորգյանը 8 անգամ դատապարտվել է գողության, թալանի եւ այլ հանցագործությունների համար: