Հասարակություն 

Քոբուլեթիում ծովում խեղդվելուց փրկել են Հայաստանի վեց քաղաքացիների

Փրկարար ծառայությունն օգոստոսի 7-ին, ժամը 14.44-ին տեղեկություն է ստացել, որ Վրաստանի Քոբուլեթի գյուղի լողափում Հայաստանի քաղաքացիներ լողացել են ափից բավականին հեռու, չեն կարողացել մոտենալ ափ:


Փրկարարները Է. (ծնվ.1980թ.) եւ Ա. (ծնվ. 2000թ.) Գասպարյաններին, Ս. Ա.-ին (ծնվ.2001թ.), Ա. Ս.-ին (ծնվ.1974թ.), Ռ. Փ.-ին (ծնվ.1985թ.) եւ Ա. Ս.-ին (ծնվ.1998թ.) դուրս են բերել ափ եւ ցուցաբերել բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար:

Նույն շարքից