Միջազգային Քաղաքական 

Ռուսաստանցիները պատրաստ չեն ներել. հարցում

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցումների, ռուսաստանցիները պատրաստ չեն ներել Թուրքիային, առնվազն մինչև՝ Թուրքիայի իշխանությունների կողմից ներողություն խնդրելը։

Հարցվածների 63 տոկոսը վստահ է, որ հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու կարիք չկա, իսկ 78 տոկոսն էլ դեմ է ցանկացած փոխզիջման, քանի դեռ Թուրքիան պաշտոնապես ներողություն չի խնդրել խոցված Սու-24-ի համար։

Հարցվածների 54 տոկոսը ռուս-թուրքական հակամարտության պարտվող կողմ է համարում Թուրքիային։

35 տոկոսն էլ ենթադրում է, որ հակամարտությունում երկու կողմն էլ պարտված են։ Ի դեպ հարցմանը մասնակցել է Ռուսաստանի 130 բնակավայրերի 1.6 հազար քաղաքացի։

Նույն շարքից