Հասարակություն 

Սահմանակից գյուղերի բնակիչներին 20 մլն դրամ կհատկացվի

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ 31 գյուղերի բնակիչներ 20 մլն դրամ (49 հազար դոլար) ընդհանուր ծավալով աջակցություն կստանան: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, կառավարության նիստին հայտարարեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ օգնությունը կհատկացվի այն գյուղացիներին, որոնց հողը հայտնվել է ադրբեջանական կողմի գնդակոծության գոտում եւ դրա պատճառով այն մշակել այլեւս հնարավոր չէ:


Որոշման մանրամասները կհստակեցվեն 2 օրվա ընթացքում, որից հետո այն ուժի մեջ կմտնի:

Նույն շարքից