Հասարակություն 

Ահազանգ. հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյան արձանի դիմացի սրճարանի շրջակայքում

«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյանի արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը:

Այս պահին  ծառեր են հատվում նաև ագրարային համալսարանի դիմացի այգում:

Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը:

Հասե՛ք ու կանխե՛ք այս վայրագությունը»:

Նույն շարքից