Փրկարար ծառայությունն օգոստոսի 7-ին, ժամը 08.35-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Վայք հատվածում (3-րդ կմ) տեղի է ունեցել վթար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 19ՕՏ316 պետհամարանիշով ավոտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Ս.-ին (ծնվ. 1974թ.), ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: