ԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք չի լինելու, կլինի բացման խոսք, ապա երթ դեպի Մյասնիկյանի արձանի մոտ:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց խմբակցությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է մարտի 1-ը համարել բռնաճնշումների դեմ պայքարի օր. «Չգիտեմ կընդունվի օրենքը, թե չէ, բայց այն դեռ պտտվում է ԱԺ-ում: Անկախ դրանից մենք պետք է գնանք նրան, որ այդ օրը որպես ավանդույթ դառնա պայքարի օր»:
Հարցին, թե ինչու որոշեցին միայն հավաք-երթով բավարարվել, պատասխանեց. «Սա առաջին տարին չէ, որ միտինգ չենք անում. հաշվի ենք առել նաև ծնողների ցանկությունը: Սա այն փուլը չէ, փորձեցինք չխառնել հիշատակի օրը քաղաքական հարցերի հետ»: