Հասարակություն 

Եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում օգոստոսի 8-12-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից։ 


Երևանում օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:

Երևանի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.10C (1976 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.10C (1981 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90C


Նույն շարքից