Հայաստան 

Մենք փորձում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից. Լևոն Զուրաբյան

Այսօր նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կազմակերպվել էր հանրային քննարկում, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Հրավիրված էին նաև իշխանության ներկայացուցիչներ, սակայն նրանք չէին ներկայացել:

Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ «Ժողովուրդն ասում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը: Իրականում իսկապես տեսակետ կա, որ միակ հնարավորությունը այս իշխանություններից պրծնելու ահաբեկչությունն է,  և  այդ տեսակետը արմատականանում է: Մենք այստեղ քննարկելու ենք, թե, այնուամենայնիվ, ինչ-որ բան կարելի՞ է անել,  որ ոչ թե զենքով հարցերը լուծվեն, այլ քվեաթերթիկով, մենք փորձում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից »:

Նույն շարքից