Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկում դպրոցի տնօրեն Մարինե Աղաջանյանը փաստում է, որ Հաստատության մասին տրված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
«Ես ասելիք չունեմ, թող իրավապահներն իրենք համոզվեն ու իրենք այդ մասին վերջնական հայտարարություն տան»,- մեր լրագրողի հետ զրույցում ասաց Աղաջանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել էր և հայտնել, որ իր թոռները` Դ. և Հ.Ամիրխանյանները գտնվում են Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ դպրոցում և իրեն հայտնել են, որ ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով:
Դեպքի առիթով բացի իրավապահներից արձագանքել են նաև Երևանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից: Այս պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբի և բռնությունների կանխարգելման վարչության աշխատակիցները գտնվում են Նուբարաշենի գիշերօթիկում: Այս մասին Analitik.am-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից: