Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել, համաձայն որի նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ» է եղել: Նախնական տեղեկություններով, Պետրոսյանի մահվան պատճառը եղել է «սուր սրտանոթային անբավարարությունը»:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև նշել են, որ Կարեն Պետրոսյանի մահվան պատճառները պարզվում են Գյանջայի դատաբժշկական փորձաքննության եւ պաթոլոգոանատոմիայի տարածաշրջանային կենտրոնում:
Հայ գերու անսպասելի մահվան մասին արդեն իսկ տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությանը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին: