Հասարակություն 

Գասպարին կրկին պառկել է

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Վարդգես Գասպարիի գործով դատավարությունը:

Դատարանի հետ անհամաձայնությունից հետո ակտիվիստը դարձյալ պառկել է նիստերի դահլիճում:

Նիստի նախագահող Նելլի Բաղդասարյաը Վարդգես Գասպարիից պահանջել է պատշաճ դիրք ընդունել նիստերի դահլիճում, սակայն ոչ մի արդյունք:

«Գասպարի, ես Ձեզ հորդորում եմ պատշաճ դիրք զբաղեցնել նիստերի դահլիճում»,-ասաց Նելլի Բաղդասարյանը` նշելով, որ նման պահվածքով վերջինս խոչընդոտում է դատական նիստի բնական ընթացքին ու անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ: Դատարանը որոշեց ամբաստանյալի նկատմամբ կիրառել դատական սանկցիա` նախազգուշացում` հաշվի առնելով, որ Գասպարին չի ենթարկվում դատարանի` պատշաճ դիրք զբաղեցնելու մասին նախազգուշացումներին :

Վարդգես Գասպարին 6 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից, ինչի պատճառով էլ հայտարարվել է ընդմիջում:

Նույն շարքից