Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: