Հասարակություն 

«Հրապարակ». Դատապարտված ազատամարտիկի փաստաբանը վերաքննիչ բողոք կներկայացնի

«Հրապարակ» թերթը գրում է.

 «Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը երկուշաբթի վերաքննիչ բողոք կներկայացնի: Հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանը Վոլոդյա Ավետիսյանին խարդախության հոդվածով 6 տարվա ազատազրկման է դատապարտել, բռնագանձելով նրանից 2 հազար ԱՄՆ դոլար:

 

Փաստաբանի պահանջն արդարացումն է լինելու: «Բայց դրա հետ մեկտեղ նաև ալտերնատիվ պահանջներ եմ ներկայացնելու: Եթե նույնիսկ համարում են, որ Ավետիսյանն իրեն մեղսագրված հանցանքները կատարել է, միևնույն է, 6 տարի ազատազրկումն ակնհայտ խիստ պատիժ է»:

 

Հնարավո՞ր է, որ ազատամարտիկի ազատազրկման ժամկետը մեկ տարով պակասեցնեն, նա պատասխանեց. «Եթե մի տարի պատիժը պակաս լինի, համաներմամբ նա կազատվի, քանի որ համաներումը տարածվում է մինչև 3 տարի դատապարտվածների և 3-5 տարի ոչ ծանր հանցագործություն կատարած այն անձանց վրա, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին»:

 

Մեր տեղեկություններով, իշխանությունը որոշել է նվազեցնել այդ մեկ տարին և ազատվել Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկման հոգսից»:

 

Նյութի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից